211652_close_icon
views-count1772 դիտում article-date 12:22 19-08-2016

Արմեն Հարությունյան. «Պատիվն ու արժանապատվությունը՝ բարձրագույն արժեք»

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը շարունակում է մարզային այցելությունները` տեղում ծանոթանալու Ծառայության ստորաբաժանումների աշխատանքներին, առկա խնդիրներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Օգոստոսի 18-ին ԴԱՀԿ ծառայության ղեկավարը աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Ստեփանավանի բաժանմունքում Արմեն Հարությունյանին ներկայացվել են աշխատանքային գործունեության ընդհանուր պատկերն ու արձանագրված արդյունքները: Այնուհետև, մարզային բաժնում՝ Վանաձորում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում շեշտվել են Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթություններն ու առանցքային ուղենիշները: «Այո՛, մենք ունենք բոլոր առումներով կայացած կառույց: Եվ դա էլ ավելի է պարտադրում կազմակերպել մեր աշխատանքն այնպես, որ Ծառայության գործունեությունը լինի ամուր, թափանցիկ և ընկալելի: Յուրաքանչյուր հարկադիր կատարողի աշխատանքից է կախված լինելու կառույցի տեղն ու դերը պետական մարմինների համակարգում»,-ասել է Ա. Հարությունյանն, ընդգծելով, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատակից իր աշխատանքում պատիվն ու արժանապատվությունը պետք է ընկալի որպես բարձրագույն արժեք: Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարը, տալով համապատասխան հանձնարարականներ, հայտնեց, որ օրենսդրական մի շարք նախաձեռնությունների միջոցով հնարավոր կլինի առավելագույնս հստակեցնելու հարկադիր կատարողի գործառույթների իրականացման մեխանիզմները։

Նմանատիպ նյութեր