211652_close_icon

Վերաքննիչում հետաձգվեցին Արամ Մանուկյանի ու Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցների ընտրության հարցերի քննարկումները

views-count1169 դիտում article-date 14:06 18-08-2016
Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգել է Արամ Մանուկյանի ու Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցների ընտրության հարցի քննարկումը, քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Արամ Մանուկյանին դատարան չէին բերել, իսկ պաշտպանը դատարանին ներկայացրել էր նրա ներկայությունը ապահովելու մասին միջնորդություն: Դրանից հետո դատարանը դատական նիստը հետաձգելու որոշում է կայացրել: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Դատական նիստը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի՝ օգոստոսի 23-ին։ Նույն պատճառով Վերաքննիչ դատարանը նաև հետաձգեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությունը։ Նա նույնպես դատարան չէր բերվել, և Ղուկասյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը դատարանին ներկայացրեցին անցկացնելու միջնորդություն:

Նմանատիպ նյութեր