211652_close_icon

Ռիոյում հայ մեդալակիրները բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը. Հովիկ Աբրահամյան

views-count4399 դիտում article-date 12:48 18-08-2016
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ռիոյում ընթացող օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականները ներկայացնող մարզիկների գրանցած հաջողությունների համար: «Ցանկանում եմ մեր բոլորի անունից շնորհավորել մեր մեդալակիրներին, օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: Կարծում եմ՝ իրենք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը»,-ասաց ՀՀ վարչապետը: Իսկ կառավարության անդամները շնորհավորանքներին միացան ծափողջյուններով:

Նմանատիպ նյութեր