Կարեն Աղամալյան. Իմ կարծիքով` երկու տղաներն այսօր չեն պարտվել
Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` թե Արամ Ավագյանը, և թե Հովհաննես Բաչկովը չեն պարտվել իրենց մենամարտերում։
«Իմ տղաներն այսօր չեն պարտվել, և ես դա չեմ ասում` որպես երկրպագու, մյուս մասնագետներն էլ են այդ կարծիքին։ Նրանք արժանի պայքար են տվել և հավասարի պես մենամարտել են»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասաց Աղամալյանը։
Օլիմպիական խաղերի մրցումային, հերթական օրը Հայաստանը ներկայացնող երկու բռնցքամարտիկներն էլ` Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը, պարտություն կրեցին։