4458 դիտում
18:06 08-04-2016
Կարեն Աղամալյան. Թուրքիայում անվտանգության աշխատակիցներն ամենուր ուղեկցում են մեզ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Թուրքիայի Սամսուն քաղաքում է, որտեղ անցկացվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց, որ հավաքականին ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակիցներ:
«Մրցավայրում ենք, արդեն հասցրել ենք մարզվել: Ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է մեր մարզահագուստին, որի վրա գրված է «Armenian Boxing Team», մեզ ասացին, անվտանգությունից ելնելով, այդ մարզահագուստով քաղաքում չքայլենք: Մրցավայրում և մարզումների ժամանակ կարող ենք հանգիստ կրել դրանք: Բացի այդ, մեզ ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակիցներ: Նրանք հյուրանոցի առաջին հարկում են և եթե գնում ենք դուրս, խանութ կամ պարզապես զբոսանքի, նրանք մեզ ուղեկցում են: Նախկինում չեմ հիշում, որ նման զգուշավորություն լիներ և անվտանգության աշխատակիցներն ուղեկցեն թիմին, սակայն ավելորդ զգուշավորությունն ու ապահովությունը չի խանգարի: Մարզիկները չեն նեղվում նրանց ներկայությունից, շատ հանգիստ են և ազատ»,- ասաց Աղամալյանը:
Ապրիլի 9-ին կկայանա կշռման արարողությունը և վիճակահանությունը:
Վարկանիշների համար կպայքարեն Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):
Նմանատիպ նյութեր
3081 դիտում
20:37 18-04-2016
Կարեն Աղամալյան. Բռնցքամարտիկները գերազանցեցին մեր սպասելիքները.
3026 դիտում
14:17 12-08-2016
Կարեն Աղամալյան. Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել
Այս բաժնից
3265 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3067 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3529 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները