Յանա Եգորյանն ու Տիմուր Սաֆինը խուզել են մարզչի գլուխը` վերջինիս խոստման համաձայն. տեսանյութ
Ռուսաստանի սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովը օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ խոստացել էր ամբողջությամբ խուզել մազերը, եթե թիմը Ռիոյում կարողանա նվաճել գոնե երկու ոսկե մեդալ:
Այն բանից հետո, երբ ռուս սուսերամարտիկները արդեն 4-րդ ոսկե մեդալը շահեցին, Մամեդովը ստիպված եղավ խոստումը կատարել: Մարզիչի վարսավիրի դերում հանդես են եկել օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը և տղամարդկանց թիմի թրասուսերակիր Տիմուր Սաֆինը: