Աֆղանստանում վերջին օրերին 92-ից ավելի ահաբեկիչ է չեզոքացվել
                        Աֆղանցի ուժայինները վերջին օրերին երկրի մի շարք նահանգներում իրականացրած օպերացիաների արդյունքում ոչնչացրել են 92-ից ավելի զինյալների, հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը։
Սպանվածների մեջ կան նաև թալիբներ ու օտարերկրյա վարձկաններ։ 
Նշենք, որ Աֆղանստանում իրադրությունը վատթարացել է վերջին ամիսներին։ «Թալիբան» շարժման զինյալները երկրի խոշոր քաղաքների վրա հաճախակի գրոհներ են իրականացնում։ Երկրում մեծ թվով ԻՊ զինյալներ ևս կան։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

