Աֆղանստանում 17 ահաբեկիչ է ձերբակալվել
                        Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պլանավորված ահաբեկչական գործողություններ են  կանխվել: 
Լրատվամիջոցները հայտնել են, որ անցած գիշեր Քաբուլում  կանխվել են մի շարք պայթյուններ, որոնք ծրագրել էին իրականացնել մահապարտները: Ահաբեկիչները պլանավորել էին  մայրաքաղաքի մի քանի կարևոր հաստատությունների վրա համակարգային հարձակում իրականացնել: 
Ոստիկանության ներկայացուցիչ Խաշմատա Ստանիկզայան հայտնել է, որ միասնական գործողությունների արդյունքում, ոստիկանության և անվտանգության ուժերը Բագրամի թաղամասում ձերբակալել են 17 ահաբեկչի, որոնցից վնասազերծվել է մեկ մահապարտ, հայտանբերվել է նաև զինամթերք և պայթուցիկ սարքեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

