Աֆղանստանում վերջին ամսվա ընթացքում ավելի քան 260 մահապարտ ահաբեկիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է տեղի զինված ուժերի ներկայացուցիչ Լութֆուլա Մաշալը։
Նրա հաղորդած տվյալների համաձայն, ահաբեկիչները ձեռբակալվել են Աֆղանստանի 24 նահանգներում, նրանց մոտից հայտնաբերվել է պայթուցիկներով լի 64 մեքենա։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ծայրահեղականները «Թալիբան», «Հաքանի» և «Ջունյալահ» խմբավորումների ներկայացուցիչներն են։
Այդ խմբավորումների ներկայացուցիչները փորձում էին խափանել ապրիլի 5֊ի ընտրություները՝ կազմակերպելով 690 հարձակում, որոնց արդյունքում գրանցել է 20 զոհ։