Աֆղանստանում չեզոքացվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը
Աֆղանստանում այդ երկրի ռազմաօդային ուժրի կողմից իրականացված գործողություններից մեկի ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբու Սաիդ Օրաքզայը։
Ինչպես հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով TOLOnews հեռուստաալիքը և իր աղբյուրներին, գործողություններն ընթացել են երկրի արևելյան մասում։
«ԻՊ առաջնորդ Սադ Արհաբին, հայտնի նաև որպես Աբու Սաիդ Օրաքզայ, սպանվել է Նանգարհար նահանգի ուղղությամբ ավիահարվածի ժամանակ»,-ասված է հեռուստաալիքի տարածած հաղորդագրությունում։
TOLOnews-ի տվյալներով՝ ՌՕՈՒ գործողությունների ժամանակ չեզոքացվել են նաև խմբավորման 10 շարքային անդամներ։