211652_close_icon
views-count2321 դիտում article-date 19:42 13-08-2016

ԱՄՆ-ի փոխնախագահը օգոստոսի 24-ին Թուրքիա կայցելի

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը օգոստոսի 24-ին կայցելի Թուրքիա։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին։ Լրագրողների հետ հանդիպմանը Յըլդըրըմը նշել է, որ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (որին թուրքական իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջումը կազմակերպելու մեջ և Անկարան այնքան ձգտում է «ստանալ) արտահանձնման հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվել է։ Նշենք, որ հեղաշրջումից հետո Թուրքիայում 81.494 մարդ զրկվել է զբաղեցրած պաշտոնից։

Նմանատիպ նյութեր