211652_close_icon
views-count3752 դիտում article-date 13:28 13-08-2016

Սոնա Պողոսյան. Առավել վստահ էի հրում վարժությունում

Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը գոհ է Օլիմպիական խաղերում իր ցույց տված արդյունքից, սակայն լարվածություն զգացել է, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: «Մի փոքր լարվածություն ունեի, այդ իսկ պատճառով կորցրեցի պոկում վարժության երրորդ մոտեցումը՝ 100 կգ։ Առավել վստահ էի հրում վարժությունում։ Մարզումների ժամանակ բարձրացրել էի 125 կգ և վստահություն ունեի։ Ուրախ եմ և վստահություն ձեռք բերեցի, որ մասնակցում եմ մեծահասակների Օլիմպիական խաղերին։ Եվրոպայի առաջնությունում ինձ հաջողվեց պոկել 102 կգ և հրել 125 կգ»,- շեշտել է Պողոսյանը։ Կանանց 75 կգ քաշային կարգի B ենթախմբում Սոնա Պողոսյանը` երկամարտի 223 արդյունքով գրավեց 3-րդ տեղը։

Նմանատիպ նյութեր