211652_close_icon
views-count107843 դիտում article-date 10:50 12-08-2016

Ինչո՞ւ է Ազգային ժողովի պատգամավորի եղբայրը թաքցնում իր ով լինելը, ով գրեթե ամեն շաբաթ «պոստերի» զինվորներին անհրաժեշտ ծանրոցներ է ուղարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 12-ին, Թալիշի առաջնագծում ծառայություն կատարող զինվորներին, ովքեր քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական բանակի սպաների և ժամկետային զինծառայողների հետ անառիկ էին պահել իրենց վստահված «պոստերը», արժանի հակահարված տալով ազերի ճիվաղներին, փոխանցվեց Հոլանդիայում բնակվող մեր հայրենակից Գևորգ Մովսիսյանի և նրա ընկերների, ինչպես նաև մի խումբ հայերի կողմից անհրաժեշտ պարագաներ։ Քառօրյա պատերազմից հետո Գ. Մովսիսյանը իր ընկերների հետ Հոլանդիայից առաջնագիծ էր ուղարկել մեծ քանակի սննդամթերք, դեղորայք, գիշերային և ցերեկային օպտիկաներ, հեռադիտակներ, դիպուկահարների քողարկվող հագուստներ, զինվորական հանդերձանք: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Առաջին հերթին, խոնարհվում ենք մեր հերոս զինվորների հիշատակի առաջ, ովքեր քառօրյա պատերազմին կյանքի գնով հետ շպրտեցին ազերի ճիվաղներին, իսկ նույն առյուծ-տղերքին, ովքեր վիրավորվել են, ցանկանում ենք շուտափույթ ապաքինում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև ողջ հայությանը, ովքեր մի մարդու նման սատար կանգնեցին մեզ։ Ուզում ենք հայտնել նաև, որ Արցախի իշխանություններն ու պաշտպանության բանակի ղեկավար կազմը անում են ամեն ինչ, որպեսզի ոչ մի խնդիր չունենանք թե՛ սննդի, թե՛ հագուկապի և թե՛ սպառազինության հետ կապված։ Հոլանդիայում բնակվող մեր հայրենակից Գևորգին, նրա ընկերներին ու մյուս հայերին էլ հենց պոստերից դիմում ենք. Ձեր ամեն մի կատարած նման գործողություններն ավելի են ոգևորում ու ամրապնդում մեզ։ Դուք ձեր գործով ապացուցում եք Չարենցի հայտնի խոսքը՝ «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Կրկին շնորհակալություն ենք հայտնում ձեզ, ողջ հայությանը ու պոստերում մեր ձեռքով կառուցված մատուռներում հնչեցնում ենք Տերունական աղոթքը մեր և ձեր բոլորիդ համար»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մովսիսյանը, ով քառօրյա պատերազմից մինչև առայսօր փորձում է թաքցնել իր ով լինելը, նա Ազգային ժողովի պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի եղբայրն է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր