211652_close_icon
views-count6878 դիտում article-date 09:54 12-08-2016

Որդու կողմից սպանված գյուղացին վաշխառությամբ է զբաղվել, մինչդեռ իր երեխաները դեպքից առաջ 3 օր սոված են եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 4-ի առավոտյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում 1991թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանի կրակոցով սպանել է իր հորը՝ 1955թ. Արտաշես Սարիբեկի Աբգարյանին։ Սարո Աբգարյանը կալանավորված է, գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով։ Երբ Սարոյի համագյուղացի ընկերները նրան այցելել են ոստիկանության բաժնի մեկուսարան, նա համագյուղացիներին պատվիրել է, որ ոչ ոք չգնա հոր թաղմանը՝ ասելով, որ ինքը դատի ժամանակ հոր մասին այնպիսի բաներ է բացահայտելու, որ բոլորը սահմռկելու են։ Նշենք, որ Սարոյի քույրը մոտ 5 տարի առաջ Երևանում շենքից ցած նետվելով՝ ինքնասպան է եղել; Սարոյի մյուս քույրը՝ 32 տարեկան, հոգեկան հիվանդ է, մի անգամ Կողբ գյուղում գտնվող իրենց տնից մերկ վիճակում դուրս է փախել։ Արտաշես Աբգարյանը զբաղվել է վաշխառությամբ, Նոտարի միջոցով ձևակերպել իր կողմից տոկոսով փող տալու գործարքները։ Սակայն իր մեծ ունեցվածքը իր անունով չի ձևակերպել։ Երբ վարկառուներից մեկը Արտաշեսին դատի է տվել, այդ փաստը պարզվել է։ Արտաշես Աբգարյանը 3 ավտոմեքենա է ունեցել՝ «Մերսեդես», «ՈՒԱԶ» և «Նիվա» մակնիշների, «Մերսեդեսը» դատարանի վճռով վաճառվել է։ Արտաշես Աբգարյանի եղբայրը, ով նախկինում Ֆրանսիայում, այժմ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում բնակվող հարուստ է, եղբոր ընտանիքի համար մեծ գումարներ է ուղարկել։ Սակայն Արտաշեսը այդ փողերը տոկոսով է տվել, ընտանիքին կարիքի մեջ պահել։ Կողբից տեղեկացանք, որ սպանության դեպքից առաջ Աբգարյան ընտանիքի զավակները 3 օր սոված են եղել։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից հայտնեցին, որ առաջիկայում նշանակվելիք դատահոգեբուժական փորձաքննությունը կպարզի՝ Սարո Աբգարյանը մեղսունա՞կ է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր