211652_close_icon
views-count2360 դիտում article-date 09:33 12-08-2016

Ֆեյսբուքյան ժողովուրդը նստել է «լայքերի» և մեկնաբանությունների ասեղի վրա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Դեռևս 60-70-ականներին ամերիկացի հոգեբանները խորհուրդ էին տալիս չդիտել հեռուստատեսային նորությունները՝ արդարացիորեն կարծելով, որ եթե ինչ-որ մի լուրջ բան պատահի, դուք, միևնույն է՝ մի տեղից դրա մասին կիմանաք։ Պատճառաբանությունն այն էր, որ լուրեր սարքողները, բնականաբար, նպատակ ունեն դրանք վաճառելու։ Իսկ ո՞ր լուրերն առավել լայն սպառում ունեն՝ իհարկե, այն լուրերը, որոնք պատմում են որևէ աղետի, որևէ չարիքի, որևէ մեկի դժբախտ կյանքի մասին։ Ընդհանուր առմամբ, ընդունելի խորհուրդ է, և ես դրան անպայման կհետևեի, եթե այլ գործով զբաղվեի։ Դա առավել ևս ճիշտ է այսօր, երբ հեռուստատեսային դարաշրջանն ավարտվել է, և սկսվել է համացանցի դարաշրջանը, և լուրի, կարծիքի, վերլուծության հանդեպ պատասխանատվությունը պակասել է մի քանի տասնյակ անգամ։ Ֆեյսբուքյան ժողովուրդը նստել է «լայքերի» և մեկնաբանությունների ասեղի վրա, և միջին վիճակագրական օգտատերն իրեն շատ վատ է գգում, երբ, ասենք, 10 րոպե որևէ ծանուցում չի ստանում, և տագնապի մեջ է ընկնում՝ «վայ, ուրեմն ինձ մոռացել են, արի մի բան էլ գրեմ, մի բան էլ մեկնաբանեմ, գուցե ստացվի մի քանի ծանուցում ստանամ»»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր