211652_close_icon
views-count3931 դիտում article-date 12:08 11-08-2016

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական 1-ին հավաքի ամփոփիչ միջոցառմանը. լուսանկարներ

Երևանի և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ Հանքավանում օգոստոսի 6-11-ն անցկացվել է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը: Ծրագիրն իրականացվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Երևանի քաղաքապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ այցելել են մարզաառողջարանական ճամբար, զրուցել ուսանողների հետ: Հյուրերը ներկա են գտնվել հավաքի փակման հանդիսավոր միջոցառմանը, հետևել ուսանողների մարզական և գեղարվեստական ցուցադրական ելույթներին: «Միասնության ուժը» խորագրով հավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 200 ուսանող: Ծրագրի շրջանակում մասնակիցները, հանդես գալով եռագույն ճակատներում, որոնք անվանակոչված էին Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անուններով, իրենց ուժերն են չափել մարզական, մշակութային և այլ ոլորտներում: Կազմակերպիչների խոսքով` ուսանողական-երիտասարդական հավաքի հիմնական նպատակը երկրում երիտասարդների միասնության գաղափարը գերակա դարձնելն է: Հավաքը նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյակին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր