Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը
Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել համալսարանի 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Համերգային ծրագրով ուղեկցվող միջոցառման շրջանակում ներկայացվել է բուհի անցած ճանապարհը, ձեռքբերումներով հարուստ պատմական ուղին, որը գրեթե մեկ դար կերտում է Հայաստանի պատմությունը՝ ճարտարապետության և շինարարության միջոցով:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]