«Երևան ՋԷԿ»-ից պարտքը վերցրել է «Նաիրիտը», բայց մարում է Կառավարությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շարունակում է զարգացնել բյուջետային միջոցները մսխելու իր տաղանդը: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ «Նաիրիտի» հետ կապված տարբեր գործարքներով հարյուրավոր միլիոններ են «անհետացել»: Այժմ էլ ՀՀ կառավարությունը սկսել է պետական բյուջեից միջոցներ հատկացնել «Նաիրիտին»՝ իբր թե վերագործարկման վրա վատնված գումարները վերականգնելու համար:
Պարզվում է՝ միայն «Երևան ՋԷԿ»-ից ՀՀ կառավարությունը տարիների ընթացքում «Նաիրիտի» և «Վանաձոր քիմպրոմի» համար վերցրել է ավելի քան 80 մլն դոլար: Արդյունքում, ՋԷԿ-ը չի կարողացել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գումարները վճարել և արդեն որերորդ անգամ է՝ ՀՀ կառավարությունը բյուջետային միջոցներ է հատկացնում՝ «Երևան ՋԷԿ»-ի պարտքերը մարելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]