211652_close_icon
views-count725 դիտում article-date 21:47 10-08-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Օգոստոսի 10-ին, ժամը 16.48-ին ահազնագ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 շենքի 113-րդ բնակակարանի դուռը փակվել է. երկու տարեկան երեխան բնակարանում քնած է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 10-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենտրոն վարչական շրջան Վարդանանց փողոցի թիվ 109 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտանբերվել է Գ․Հ.-ը (ծնված 1940թ․), ով հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ»։ *** Օգոստոսի 10-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 33ա շենքի բնակարաններից մեկի բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 10-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը:

Նմանատիպ նյութեր