211652_close_icon
views-count1429 դիտում article-date 21:17 09-08-2016

Փրկարարներն ապամոնտաժել են 30 մ երկարությամբ մետաղյա արգելապատնեշը

Օգոստոսի 9-ին, ժամը 13.05-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի շենքերից մեկի տանիքի երկաթյա թիթեղները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են 30 մ երկարություն ունեցող մետաղյա արգելապատնեշը: *** Օգոստոսի 9-ին, ժամը 12.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 71-րդ շենքի բնակարաններից մեկի պատշգամբի թիթեղյա տանիքը քամուց պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի թիթեղյա տանիքը:

Նմանատիպ նյութեր