211652_close_icon
views-count1098 դիտում article-date 19:37 09-08-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Օգոստոսի 9-ին, ժամը 17.06-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 9-ին, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի թիվ 63 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում ոչ ոք չի եղել: *** Օգոստոսի 9-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր