Արմեն Մինասյանը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման պատվիրակ
Այսօր Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը իսպանական «Ռեալ» և «Սևիլիա» թիմերի միջև: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 22:45-ին: