«Էվերթոնի» պաշտպանը աստղաբաշխական գումարով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
«Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզը պաշտոնապես դարձավ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող: Անգլիացի ֆուտբոլիստը մանկունյանցիների հետ կնքել է 6-ամյա պայմանագիր:
«Մանչեսթեր Սիթին» Սթոունզի համար կվճարի 47,5 մլն ֆունտ: Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ սա պաշտպանի համար վճարած երկրորդ ցուցանիշն է: Միայն 2014թ. Դավիթ Լուիզի` «Չելսիից» ՊՍԺ տեղափոխության համար է վճարվել ավելի շատ` 50 մլն ֆունտ: