211652_close_icon
views-count2101 դիտում article-date 16:42 09-08-2016

Աջափնյակ վարչական շրջանի և ԼՂՀ Շուշի քաղաքի համագործակցության շնորհիվ Շուշիում այգի կկառուցվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` հուլիս ամսին ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Շուշի քաղաքում նախատեսվում է համատեղ ուժերով կառուցել այգի: Այդ նպատակով ԼՂՀ Շուշի քաղաք էին այցելել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները: Մասնագետները քննարկել են այգու կառուցապատման մեկնարկին առնչվող հարցեր: Նախագծային և տեխնիկական բնույթի աշխատանքների ավարտից հետո անմիջապես կմեկնարկի այգու կառուցապատման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր