Գերմանիայի ԱԳ նախարարը կասկածում է, որ Մոսկվան ու Անկարան կկարողանան միություն ստեղծել
Ռուսաստանի և Թուրքիայի միջև միություն ստեղծելու հնարավորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի այլընտրանքային տարբերակ, բացառվում է։ Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, նման կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
«Լավ է, որ այն բանից հետո, երբ նախորդ տարի թուրքական կործանիչը խոցեց ռուսական ռմբակոծիչը, կրկին մտերմություն է ստեղծվում։ Սակայն միևնույն ժամանակ ես չեմ կարծում եմ, որ այդ երկու երկրների միջև հարաբերություններն այնքան կջերմանան, որ նրանք կկարողանան ՆԱՏՕ-ին զուգահեռ միություն ստեղծել»,-ասել է նա։
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերը և հույս ունի, որ երկխոսությունը նրա հետ կվերականգնվի։
Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպելու են Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։