211652_close_icon
views-count4744 դիտում article-date 13:04 09-08-2016

Վիվառոն՝ հայկական սպորտի կողքին

Մեզանից յուրաքանչյուրը անհամբերությամբ է սպասում հայ մարզիկների ելույթներին: Ինչպիսի հուզմունքով ենք հետևում մենք այն մրցումներին, երբ հաղթելու հավանականությունը մեծ է ու ինչպիսի ուրախություն ենք ապրում, երբ պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնում է քո ազգի ներկայացուցիչը: Հիշենք հայ ծանրորդների վերջին նվաճումները Եվրոպայի առաջնությունում: Երբ հնչում է քո երկրի հիմնը, բարձրանում դրոշը՝ մեծ հպարտություն ես ապրում և երախտիքի զգացումով ես լցվում հայ մարզիկների հանդեպ: Զգում ես, որ հայկական սպորտին աջակցելը պարտքի նման մի բան է դառնում: Եվ Վիվառո ընկերությունը որոշեց մեր ծանրորդներին ներկայացնել մեկ այլ տեսանկյունից, ներկայացնել նրանց իրական հաղթանակների պատմությունը: Հոլովակներում մարզիկները պատմում են իրենց դժվարությունների ու զգացմունքների և այն ամենակարևորի մասին, որը նրանց մղում է պայքարի ու նվաճումների: Վիվառոն այս կարճ հոլովակով բացահայտում է ծանրորդների ներքին, իրական զգացողությունները անցած տարբեր մարզական ուղիներով: Հայկական սպորտին անդրադառնալը, հայ մարզիկներին աջակցելը և ուժեղագույն մարզիկներին լավագույնս ներկայացնելը Վիվառոյի կարևոր սկզբունքներից է: Եվ ծանրորդների հաղթանակներին նվիրված նախաձեռնությունը, միակը չի լինելու: Այժմ հայկական սպորտին նոր փորձություն է սպասվում: Մեկնարկել են Ռիոյի Օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայանում է ռեկորդային թվով մասնակիցներով: Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին և հայտնում, որ [url=https://web.facebook.com/VivaroOlympics/videos/1705992349661910/?_rdr]Վիվառոն մեր օլիմպիականների կողքին է[/url], հայկական սպորտի կողքին...

Նմանատիպ նյութեր