«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է, որպեսզի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ֆրանսիացի խաղացողը երեկ ժամանել է Անգլիա և տրանսֆերն իրականացնելուց առաջ պետք է բուժզննում անցնի:
Ինչպես հայտնում է թիմերին մոտ կանգնած աղբյուրները, մանկունյանցիները ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գումար կվճարեն Պոգայի համար` 110 մլն եվրո և 10 մլն եվրո պարգևավճարների տեսքով:
«Մանչեսթեր Յունայթեդը» նաև Պոգբայի գործակալի` Մինո Ռայոլայի հետ է համաձայնության եկել, և այս տրանֆերի համար իտալացուն 20 մլն եվրո կփոխանցի: