Մեքսիկայում «Էրլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը անցել է 4 տասնյակից
Մեքսիկայի 3 նահանգներում արևադարձային «Էրլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հաղորդում է Ria Novosti-ն։
Երկրի իշխանությունների տվյալներով՝ զոհվածներից միայն 18-ը անչափահասներ են։
Առավել շատ զոհերը Պուեբլոյում են՝ 29 մարդ, Վերակրուսում՝ 11, իսկ 1-ը՝ Իդալգոյում։ Մահվան հիմնական պատճառ է նշվում փլատակների տակ մնալը, սողանքների մեջ հայտնվելը։
Որոնողափրկարարական աշխատանքները նշված նահանգներում շարունակվում են։ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նիետոն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և խոստացել օգնություն՝ դաշնային կառավարության կողմից ինչպես նրանց, այնպես էլ տուժածներին։