211652_close_icon
views-count3191 դիտում article-date 21:32 08-08-2016

Ուկրաինայի գլխավոր դատախազություն է հրավիրվել նախագահ Պյոտր Պորոշենկոն

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրավիրվել է Ուկրաինայի գլխավոր դատախազություն՝ 2014 թվականի հունվարին «Մայդանում» ակտիվիստների դեմ հանցագործությունների գործով, հաղորդում է «Ուկրաինական լուրեր»-ը։ Վերջինը, հղում անելով դատախազությունում իրազեկ աղբյուրին, տեղեկացնում է, որ Պորոշենկոն հրավիրվել է դատախազություն՝ որպես վկա։ Նրա հարցաքննությունը տեղի կունենա օգոստոս ամսվա ընթացքում։ Դեռևս պարզ չէ օրը։ Հարցաքննվել են նաև նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը, ՆԳ նախարար Արսեն Ավակովը, ԱԱԾ քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը։

Նմանատիպ նյութեր