Ռուսաստանյան ներխուժման վտանգի մասին Ուկրաինայի խորհրդարանում խոսել է նախագահ Պյոտր Պորոշենկոն
Բրիտանական «The Independent»-ը իր վերլուծականում գրում է, որ Ուկրաինայում պատրաստվում են «լայնամասշտաբ ռուսաստանյան ներխուժման ողջ սահմանի երկայնքով»` երկրի արևելքում ռազմական գործողությունների ակտիվացման հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru», ռուսաստանյան ներխուժման վտանգի մասին Ուկրաինայի խորհրդարանում խոսել է նախագահ Պյոտր Պորոշենկոն, պատգամավորների հայտնելով այն «ահռելի վտանգի» մասին, որը կարող է տեղի ունենալ բռնության էսկալացիայի դեպքում:
Պորոշենկոյի տվյալներով, սահմանին տեղակայված է մոտ 9 հազար ռուսաստանցի զինվորական, և այդ թիվը կարող է էլ՛ ավելի մեծ լինել` 2015-ի փետրվարին Մինսկում կնքած խաղաղ համաձայնության պահին ընթացող ամենավատ օրվանից հետո:
Ուկրաինայի նախագահը հրաման է տվել զինված ուժերին պատրաստ լինել «Դոնբասում թշնամու վրա հարձակումը վերսկսելուն` Ռուսաստանի հետ սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ներխուժման դեպքում»: