Հայաստանում՝ արտագաղթի պայմաններում, բարդ է էժան էներգիա ստանալը. փորձագետ
Եթե էներգետիկ ոլորտում բարեփոխումներ չարվեն, ապա մինչև 2020 թվականը էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 80 դրամով: Սա «Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության նախագահ, էներգետիկ, քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանի կանխատեսումն է, որը նա փոխանցեց` այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա` Հայաստանում ցածր սակագնով էլեկտրաէներգիա ստանալը բարդ է:
Սակագնի բարձր լինելու պատճառներից հիմնականը դեմոգրաֆիականն է. քիչ մարդ, քիչ սպառում, ավելի բարձր ինքնարժեք:
«Իսկ երբ տնտեսվարող սուբյեկտը չի կարողանում սպառել իր ռեսուրսը, բայց ստիպված է մոդեռնիզացնել իր համակարգերը, պետք է բարձրացնի իր գինը»,-ասում է Վահե Դավթյանը:
Ոււտի, չենք կարող ակնկալել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, քանի դեռ կառավարության կողմից որոշակի քայլեր չեն ձեռնարկվել այդ ուղղությամբ: Իսկ անապահով ընտանիքների սուբսիդավորումը, ըստ փորձագետի, մասամբ է լուծում խնդիրը:
Խնդիրն ունի նաև քաղաքական կողմ. ՀՀ-ն կարող է ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման իր հնարավորությունները ու ավելցուկն արտահանել, բայց խնդիրն այն է, է եթե ֆինանսական առումով ամեն ինչ հստակ է, ապա ոչ` քաղաքական:
Այսինքն` այս պարագայում ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը: