211652_close_icon
views-count27265 դիտում article-date 17:19 25-03-2024

Եկեք բարդացնենք վարորդական վկայական ստանալը, այն շատ էժան է և շատ հեշտ է. Անդրանիկ Քոչարյան

Ավտովթարների ահագնացող թվերը ոնց որ սկսել է դառնալ ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր:
Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Նման ելք կարող է լինել, երբ գալիս ես ճակատ-ճակատի բախվելու, իրար չզիջելու արդյունքում, թմրամիջոցներ ու ալկոհոլ օգտագործելու արդյունքում: Ինչ պետք է անենք, որ այս խնդիրը լուծենք:

Օրինակ, ֆրանսիացիները բալային համակարգից մասամբ հրաժարվեցին, խփում են գրպանին, խախտում արեցիր՝ մեծ տուգանքներ են:

Մենք զիջել չգիտենք, քշել չգիտենք, բայց վկայականները ստանում ենք: Եկեք բարդացնենք, շատ էժան է և շատ հեշտ է ստանալը: Գուցե արժե դրա մասին մտածել»,-ասաց նա:

Անդրադառնալով երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցածին, Քոչարյանն ասաց.

«Պետք է օր առաջ մեր օպերատիվ մարմինները բացահայտումների ծավալը մեծացնեն: Նորից ուզում եմ հիշեցնել, որ մեր հանձնաժողովը ժամանակին ուզում էր եւ արեց՝ ՆԳՆ-ին լրացուցիչ գործիք՝ գաղտնալսման հնարավորություն տալով: Եկեք անենք, դա»:

Նմանատիպ նյութեր