211652_close_icon

Բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count1370 դիտում article-date 23:26 07-08-2016
Օգոստոսի 7-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Օգոստոսի 7-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1/2 շենքի վերելակում երեխաներ են արգելափակվել ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: ← Վերադառնալ ցուցակին

Նմանատիպ նյութեր