Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը մեկ գիշերվա հարց չէ. ԱՄՆ Պետդեպ
Ժամանակ է պետք, որպեսզի քննարկվի Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու Թուրքիայի պաշտոնական հայցը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, փոխանցում է Anadolu-ն:
«Գուլենի արտահանձնման գործընթացը չի կարող մեկ գիշերվա ընթացքում ավարտվել: Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում մեզ տրամադրված փաստաթղթերը»,-պարզաբանել է նա:
Թոները հավելել է, որ փաթեթի ուսումնասիրումը անկախ իրավաբանական գործընթաց է: Որոշումը կայացվելու է ուսումնասիրության արդյունքում՝ դատարանի կողմից: