Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի եզրափակիչ փուլ
Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/856286/hay-tankistnery-durs-en-ekel-tankayin-biatlon-2016-mrcuyti.html]armenpress.am[/url]-ը, երեք մրցավազքերի արդյունքներով` հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի եզրափակիչ փուլ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «rusarminfo.ru»-ն, այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության աշխատակից Վոլոդյա Տեր-Աստվածատրյանը:
Երրորդ մրցավազքի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված էին Գևորգ Բալայանը, Սանասար Ծառուկյանը և Նարեկ Շարոյանը:
«Ալաբինո» զորավարժարանում անցկացված նախորդ երկու մրցավազքի արդյունքներով` Հայաստանի թիմը նույնպես եղել է առաջատարների շարքերում: Առաջին մրցավազքից հետո հայ տանկիստները զբաղեցրել են երրորդ տեղը, իսկ երկրորդ մրցավազքի ժամանակ դարձել են հաղթող: