3789 դիտում
23:26 05-08-2016
Կայացել է Էկվադորի Անդյան խորհրդարանի նախագահի և «Հայ- Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահի միջև հանդիպումը
Օգոստոսի 3-ին Էկվադորի Անդյան խորհրդարանի նախագահ Պեդրո դե լա Կրուզն իր աշխատասենյակում ընդունեց «Հայ- Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանին: Պեդրո դե լա Կրուզը ողջունեց իր հյուրին՝ մեծապես կարևորելով կազմակերպության նախագահի այցելությունը Էկվադոր, քանի որ այն ուրույն դեր կունենա հայ-էկվադորական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Հանդիպման ընթացքում Անդյան խորհրդարանի նախագահը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության ծավալած գործունեությանը, որը ծառայում է միմիայն ի շահ Էկվադորի Հանրապետության քաղաքացիների, ովքեր գտնվում են Հայաստանում, և երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, շնորհակալություն հայտնեց այն ամբողջ մարդասիրական աշխատանքի համար, որը կատարվում է:
Վարդան Հարությունյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և խորհրդարանի նախագահին ներկայացրեց նաև կազմակերպության կողմից իրականացված մի շարք միջոցառումները, որոնց իրենց ուրույն մասնակցությունն են ունեցել Էկվադորի ինկերը: Նպատակն էր Հայաստանում ներկայացնել անդյան մշակույթը, ինչպես նաև միաձուլել երկու երկրների մշակույթները:
Կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանն ու Անդյան խորհրդարանի նախագահ Պեդրո դե լա Կրուզը համակարծիք եղան, որ հայ-էկվադորական հարաբերությունների զարգացման համար անչափ կարևոր են մշակութային և առևտրատնտեսական գործոնները, որոնք էլ այս պահին ձևավորման փուլում են գտնվում: Նրանք երկուսն ել պատրաստակամություն հայտնեցին անել ամեն ինչ՝ խթանելու երկու երկրների միջև բազմաբովանդակ հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը:
Հանդիպման վերջում Վարդան Հարությունյանը Պեդրո դե լա Կրուզին սիրով հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու 1915թ-ին Օսմանյան Կայսրության կողմից իրագործված Հայոց Եղեռնի զոհերին նվիրված ապրիլի 24-ին կայանալիք ամենամյա միջոցառմանը: Անդյան խորհրդարանի նախագահը մեծ սիրով ընդունեց հրավերը:
[url=http://newsecuador.ec/one_news.php?id=3940]NewsEcuador.ec[/url]
Նմանատիպ նյութեր
6726 դիտում
19:05 09-08-2016
Հանդիպում Էկվադորի արտաքին առևտրի նախարարի և «Հայ- Էկվադորական Բարեկամություն» ՀԿ-ի նախագահի միջև
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը