3342 դիտում
15:36 05-08-2016
Ինչո՞ւ և ո՞ւմ կողմից է ծեծի ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի անդամը
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին, երեկ կեսգիշերին, երբ վերադառնալիս է եղել Քննչական կոմիտեից, իրենց շենքի բակում մոտեցել են երեք երիտասարդներ, ինչ-որ աղջկա թեմայով հարց են տվել, ապա անցել ծեծի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մանրամասնեց երիտասարդի հայրը, ում աչքի առաջ է կատարվել դեպքը:
«Դե, մի բանից պետք է սկսեին, ինչ-որ աղջկա «թեմա» էր, տղաս ասաց, որ անհեթեթ բաներ եք ասում, որից հետո նրանք հարձակվեցին Հարությունի վրա, գցեցին գետնին, սկսեցին հարվածել»,- պատմեց Կարեն Աղլամազյանը:
Հիշեցնենք, որ գիշերը «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացրել էր, որ օգոստոսի 4-ին աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանն իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդու կողմից հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել։
Հայրը որդուն անմիջապես տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության: Բժիշկները որևէ բան չեն հայտնաբերել, չնայած Հարությունը ցավեր ունի և դժվարությամբ է քայլում:
Հիշեցնենք, որ հենց Հարություն Աղլամազյանն է, ով վերջին օրերին ոչ միայն ակտիվ մասնակցություն ունենում Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին, այլև միջոցառման կազմակերպիչներից է:
Նմանատիպ նյութեր
4570 դիտում
10:03 05-08-2016
Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանին դաժան ծեծի են ենթարկել. tert.am
2992 դիտում
11:27 07-04-2015
Բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարանի» շարժման ևս 3 անդամներ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան