Վաշինգտոնն ամենայն հավանականությամբ Գյուլենին չի արտահանձնի Անկարային. WSJ
Ներկա պահին Վաշինգտոնը չի ծրագրում Թուրքիային արտահանձնել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, քանի որ Անկարան համոզիչ փաստարկներ չի ներկայացնում, գրում է 12:17 The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:
Թերթի տվյալներով՝ ամերիկյան և թուրքական իշխանությունները քննարկել են արտահանձնման հնարավոր սցենարը, սակայն Անկարային մինչև հիմա չի հաջողվում համոզել Վաշինգտոնին արտահանձնել Գյուլենին, քանի որ ապացույցներ չունի:
Դեռևս վերջնական որոշում չի կայացվել այդ հարցով, սակայն թերթի աղբյուրների խոսքով՝ թուրքական կողմին դժվար է թե հաջողվի հասնել իր նպատակին:
Սպասվում է, որ բանակցությունները ևս մի քանի ամիս կշարունակվեն: