Օսլոյի դատարանը համակարգչային «Citadel» վիրուսի տարածման մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացուն չի արտահանձնի ԱՄՆ-ին
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի շրջանային դատարանը մերժել է համակարգչային «Citadel» վիրուսի տարածման մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացուն ՀԴԲ հայցով ԱՄՆ-ին արտահանձնելը: Այդ մասին հայտնել է ռուսաստանցու փաստաբան Յոհանես Բաքքեվինգը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, դատարանը որոշել է, որ հաճախորդին արտահանձնելու համար ապացույցները բավարար չեն: Կասկածյալը դեռևս գտնվում է կալանքի տակ Նորվեգիայի տարածքում: Հաղորդվում է, որ մեղադրող կողմը արդեն բողոք է ներկայացրել բարձր ատյանի դատարան