Վիեննայի դատարանը ուկրաինացի օլիգարխին չի արտահանձնի ԱՄՆ-ին
Վիեննայի դատարանը վճիռ կայացրեց ուկրաինացի օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշին չարտահանձնել ԱՄՆ-ին:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ապրիլի 30-ի երեկոյան 10 ժամ տևած նիստից հետո դատավոր Քրիստոֆ Բաուէրի դատավճիռն ընդունվել է ծափահարություններով:
Դատավորը նշել է, որ ուսումնասիրված հազարավոր մասնավոր փաստաթղթերն ու փորձագետների պնդումները հաստատել են, որ այս գործը քաղաքականապես մոտիվացված է: