2155 դիտում
08:58 05-08-2016
ճիշտն այն է, որ մեկ ընդհանուր ֆոնդ բացվի և հավաքված գումարով բոլոր քաղբանտարկյալներին օգնություն ցուցաբերվի. «Հայկական ժամանակ».
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծոեր» խմբի անդամ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը Արմենակ Կյուրեղյանը, երեկ մեզ հետ զրույցում պարզաբանեց մեր այն տեղեկությունը, որ իրենց օժանդակելու համար բացված հաշվեհամարը փակվել է։
Տեղեկությունը մեզ հայտնել էր «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը Նանոր Սեֆիլյանը։
«Առանց մեզ տեղյակ պահելու հաշվեհամար էր բացվել, երբ որ իմացա խնդրեցի փակել։ Ես և տղաներս դեմ ենք այդ եղանակով գումար հավաքելուն։ Կարծում եմ ճիշտն այն է, որ այդ անձնական հաշիվների փոխարեն մեկ ընդհանուր ֆոնդ բացվի և հավաքված գումարով բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերվի՝ իրավական և մնացած այլ անհրաժեշտ մասերով։ Ես չեմ ասում, թե հիմա աջակցության կարիք կա կամ չկա, աջակցության կարիք բոլորը ունեն։ Բայց սկսենք գումար հավաքել, գովազդ անել իմ տղաները ճիշտ չեն համարում։ Նրանք իրենց կյանքն են դրել զոհաբերության սեղանին, գիտակցաբար։ Նրանք այդ քայլին գնալուց առաջ իմացել են, որ դժվարություններ են լինելու։ Նրանք հո չեն գնացել, որ հետո հաշվեհամար բացվի ու օգնության խնդրվի։ Գիտե՞ք ինչ, սակարկումների ու բամբասանքների տեղիք են տալու նման բաները»,– ընդգծեց Արմենակ Կյուրեղյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
22944 դիտում
19:12 24-12-2020
Արմեն Աշոտյան. Ճիշտն ասա, այդ 5 միլիարդից ինչքա՞նը կտայիր, որ կյանքումդ գոնե մեկ րոպե տղա լինեիր
1042 դիտում
10:59 24-06-2014
Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան