Անթալիայում Էրդողանին աջակցողների կազմակերպած հանրահավաքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ակցիայի ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ակցիան նվիրված էր երկրում անցկացված հեղաշրջման դեմ և նախագահ Էրդողանի աջակցությանը:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել Հանրապետության հրապարակից ոչ հեռու: Ոստիկանության տվյալներով՝ ամենայն հավանականությամբ պայթուցիկն ինքնաշեն է եղել:
Իրավապահները հետաքննություն են սկսել: