6327 դիտում
09:23 04-08-2016
ՀՀ քաղաքացիները կրկին իրավունք կունենան սովորական անձնագրեր ստանալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օրից՝ օգոստոսի 6-ին, ուժի մեջ կմտնեն «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում մեկ ամիս առաջ կատարված փոփոխությունները։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները կրկին իրավունք կունենան սովորական անձնագրեր ստանալ։
Ինչպես հայտնի է՝ 2014 թվականի հունվարի 1-ից ՀՀ չափահաս քաղաքացիներին հին նմուշի նոր անձնագիր չէր տրվում։ Նրանք կարող էին ստանալ միայն նույնականացման քարտ, որը Հայաստանի տարածքում փոխարինում է անձնագրին, իսկ երկրից դուրս գալու համար մարդիկ պետք է 25 հազար դրամ վճարեին և կենսաչափական անձնագիր ստանային։ Բայց այժմ պարզվում է, որ այդ պարտադիր պահանջի կարիքը կրկին չկա, և մարդիկ կարող են սովորական անձնագրեր ստանալ։ Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ ինչու պետք է ՀՀ քաղաքացիները երկուսուկես տարի պարտադրված վճարեին 25 հազար դրամ, որպեսզի հետո պարզվեր, որ առանց դրա էլ, ընդամենը հազար դրամով էլ կարելի է անձնագիր ստանալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9757 դիտում
13:52 09-08-2017
Մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքեր կունենան գովազդային անձնագրեր
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1792 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»