«Ընկերներս ազատություն կամ մահ կը խնդրեն։ Ես մահ չեմ ուզեր։ Ազատությունը կուզեմ տեսնել»․ Սեբաստացի Մուրադ
Ռուսաստանում հեղափոխություն էր եղել։ Կարմիր Բանակը մտնում է Բաքու, կռվելու Նուրի փաշայի զորքերի հետ։ Ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հարյուրավոր հայերին։ Այս էր մտահոգում Մուրադին, և նա իր ջոկատով հասնում է Բաքու։
1918 թ. օգոստոսի 4-ին թուրքերի մի խմբի դեմ կռվի պահին նահատակվեց Սեբաստացի Մուրադը։
«Չարագուշակ և աղիտաբեր գնդակ մը եկաւ, - գրում է հայդուկ Սեպուհն «Էջեր իմ յուշերէն» գրքում, դպաւ անոր ճակատին, և ան թաւալգլոր, գնաց բլուրի զառիվերէն դէպի թշնամիին կողմը»։
Միայն երկու օր հետո Մշեցի Արշակը հեծելախմբով գրոհելով կարողանում է դուրս բերել օտար ափերում հայրենիքի ազատության սիրուն նահատակված ազատամարտիկի դիակը։ Մեծ հայդուկի մարմինը հետագայում ամփոփվում է Թիֆլիսում, Խոջիվանքի գերեզմանոցու։