Յուրաքանչյուր հինգշաբթի քաղաքացիները կարող են հանդիպել վարչական շրջանների ղեկավարների հետ
Հարգելի համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Այն իրականացվում է յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 14:00-ից: Ըստ այդմ, բնակիչների հետ տեղերում հերթական հանդիպումները կկայանան վաղը` օգոստոսի 4-ին:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]