211652_close_icon
views-count1473 դիտում article-date 12:59 03-08-2016

Թրամփը Օբամայի ղեկավարման տարիներն անվանել է աղետալի

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփըգործող նախագահ Բարաք Օբամայի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանել է մեղադրանքով՝ անվանելով նրան թույլ մարդ, իսկ նրա ղեկավարած տարիները՝ աղետի տարիներ, փոխանցում է BBC-ն: «Նայեք Ուկրաինային: Նա խոսում է Ուկրաինայի իրավիճակի և այն մասին, թե ինչքան դաժան է գործում Ռուսաստանի հանդեպ: Իսկ միևնույն ժամանակ նրանք խլեցին Ղրիմը»,-Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը: Նա քննադատել է նաև Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը և կրկին մեղադրել Օբամային անվճռականության մեջ:

Նմանատիպ նյութեր