Բիլ Քլինթոնը Օբամայի առողջապահական ծրագիրն անվանել է «աշխարհի ամենախելահեղ ծրագիր»
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը խսւտ քննադատության է արժանացրել երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի՝ Obamacare առողջապահական բարեփոխիչ ծրագիրը, գրում է The Hill-ը։
«Դուք աշխարհի ամենաանխելք ծրագիրն ունեք, որում ավելի քան 25 մլն մարդ անսպասելի մուտք ունի դեպի առողջապահական ծառայություններ»,-ասել է Քլինթոնը՝ Միչիգան նահանգում ելույթ ունենալով կնոջ` Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի շրջանակներում և հավելելով, որ այն աշխատում է միայն դրամական օժանդակություն ստացող անձանց համար:
ԱՄՆ-ի նախկին նախագահի խոսքով՝ այդ մարդկանց ապահովագրական ներդրումները կրկնապատկվում են, իսկ վճարումները կրճատվում կրկնակի անգամ։