211652_close_icon
views-count1307 դիտում article-date 10:05 02-08-2016

Պետության մեջ պետք է լինեն խողովակներ՝ մտահոգությունները ոչ միայն արտահայտելու, այլև տեղ հասցնելու, ինչ-որ բան փոխելու համար. «Առավոտ».

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պետության մեջ պետք է լինեն խողովակներ՝ մտահոգությունները ոչ միայն արտահայտելու, այլև տեղ հասցնելու, ինչ-որ բան փոխելու համար։ Այդ խողովակներն, ըստ էության, փակ են։ Նման դեպքերում օրգանիզմի ինչ-որ մի հատվածում հավաքվում է թարախի մեծ քանակությունը, որն ի վերջո բերում է պայթյունի։ Եթե ամեն ինչ գնում է բնականոն ճանապարհով, ապա «վիրաբուժական միջամտություն» պետք չի լինում։ Բայց երբ պայթյունն, այնուաճենայնիվ, տեղի է ունենում, վերքերը կարող են բուժվել սիրով և ներողամտությամբ։ Գիտեմ, որ իմ այդ ասածը նույնպես շատերին դուր չի գա, բայց քանի որ պատգամավորական քվեներ հավաքելու խնդիր ես չունեմ, ասեմ նաև այդ «տհաճ» միտքը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր