Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործերը պահանջվել են ԱԱԾ-ից և ՔԿ-ից և ուղարկվել են ՀՔԾ
ՀՀ գլխավոր դատախազը 01.08.2016թ. առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար: ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցված քրեական գործը ևս ՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ:
Քննության արդյունավետությունն ապահովելու համար ԱԱԾ, ՔԿ և ՀՔԾ ղեկավարներին հանձնարավել է ստեղծել համատեղ քննչական խումբ:


