211652_close_icon
views-count2939 դիտում article-date 12:33 01-08-2016

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը կվերակազմավորվի

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունում փոփոխություններ են սպասվում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլհըրըմը, գրում է Sabah թերթը: Յըլդըրըմի խոսքով՝ բարեփոխումներն ուղղված կլինեն երկրի հետախուզության մակարդակի բարձրացմանն ու զարգացմանը: «Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչ մոդել է կիրառվելու հետախուզական համակարգում»,-ասել է նա՝ միևնույն ժամանակ չբարձրաձայնելով բարեփոխումների ժամկետը:

Նմանատիպ նյութեր